Շվեյցարիայում վթարից տուժած 24 երեխաներից երեքը գտնվում են ծանր վիճակում:
Նրանց տեղավորել են Լոզանի համալսարանական հիվանդանոցում: Այդ մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները: Մյուս երեխաների կյանքին ոչինչ չի սպառնում:
Շարունակվում է զոհված երեխաների ինքնության հաստատումը: Առայժմ չի ճանաչվել երեքի ինքնությունը:
Երեխաների մարմինները այսօր երեկոյան Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով կտեղափոխվեն հայրենիք:
Վալե կանտոնը ոստիկանության ղեկավարը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել է, թե վթարի արդյունքում զոհվել է 28 մարդ, 21 բելգիացի եւ յոթ հոլանդացի: Նրանցից 22-ը երեխաներ են: Տուժել են 24 երեխա` 17 բելգիացի, երեք հոլանդացի, մեկ լեհ ու գերմանացի:
Վթարի պատճառները դեռ չեն պարզվել: Որպես պատճառ նշվում են ավտոբուսի անսարքությունը, վարորդի անբավարար առողջական վիճակը կամ նրա սխալը:



























