Թուրքիայի արդարադատության նախարարության կազմում ստեղծվել է Մարդու իրավունքների հարցերով վարչություն, որի կայքում տեղադրվել են տվյալներ 1959-ից 2011 թվականները Մարդու իրավուքների եվրոպական դատարան ներկայացված հայցերի վերաբերյալ։

Թուրքական Euractiv կայքի փոխանցմամբ՝ կայքում նշված տվյալների համաձայն՝ Թուրքիայի դեմ ՄԻԵԴ-ում կայացվել է 2404 որոշում։ Թուրքիան այս թվերով դարձել է առաջատարը Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի խախտման առումով։