ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն, այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը եկել էր բարձր տրամադրությամբ եւ կոչ էր անում լրագրողներին հարցնել ինչից ուզում են, խոստանալով, որ չի բարկանա:
Լրագրողներից մեկը, Ռուբեն Հայրապետյանին հարց ուղղելով, շփոթվեց եւ նրան դիմեց «պարոն Սուքիասյան» արտահայտությամբ, ինչը նա որակեց հայհոյանքի նման մի բան: Դրանից հետո այդ լրագրողի հարցերին պատասխանելիս ամեն անգամ նրան անվանում էր «պարոն Սուքիասյան»:
Թեեւ Ռ. Հայրապետյանը խոստացել էր, որ չի բարկանա, սակայն լրագրողների մի քանի հարցեր բարկացրեցին նրան եւ նա լրագրողներին մեկին անվանեց «սպառված լրագրող», իսկ երբ գործընկերները հակադարձեցին, թե ինչո՞ւ եք վիրավորում, գործարար պատգամավորը նշեց, որ չի վիրավորում, իր կարծիքն է ասում:
Անդրադառնալով հայտնի միջադեպին, երբ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանին հայհոյել էր, ինչի առթիվ լրագրողը դիմել էր դատարան, Ռուբեն Հայրապետյանն ասաց. «Ոչ, ես լրագրողներին չեմ հայհոյել, ես իրեն չեմ հայհոյել, թող անջատեր, չլսեր, ինքը ուշադիր լսում էր»:


























