Ժողովրդական կուսկացության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու թիվ 17 ընտրատարածքում, արդեն ունի իր կարգախոսը` «Ընտրեք, որ տանուլ չտաք»: Այս մասին այսօր` մարտի 15-ին, մամուլիասումիսում հայտարարեց ինքը` Տիգրան Կարապետյանը, ով մտադիր է վաղը 17-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացնել իր փաստաթղթերը:
Նա միաժամանակ կանխատեսեց, թե որ ուժերը կանցնեն խորհրդարան: Ըստ այդմ, ՀԱԿ-ը խորհրդարանում կունենա 6-7 պատգամավոր եւ այդ կազմով ոչինչ չի կարողանա փոխել խորհրդարանում, «Դաշնակցությունը» գաղափարական կուսակցություն լինելով, նույնպես կանցնի հաջորդ խորհրդարան, իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «զոռով կանցնեն»:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ըստ Տիգրան Կարապետյանի, այս քաղաքական ուժին «ձեռքից բռնած, մի կերպ կտանեն խորհրդարան»:




























