ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը ժամանակի հարց է: Նա հայտարարել է, որ Ասադը շատ շուտով վայր կդնի իր լիազորությունները, հարցը միայն այն է,  թե երբ դա տեղի կունենա:

Նա նաեւ նշել է, որ Սիրիա ռազմական ներխուժումը բացառված է,  քանի որ դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի:

Մամլո ասուլիսին նրա հետ ներկա գտնվող Մեծ Բրիտանիայի  կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնն, ընդ որում, հայտարարել է, որ  միջազգային իրավունքը մարդու իրավունքների խախտման դեպքում  «երկար ձեռքեր եւ ամուր հիշողություն ունի»: 

Օբաման եւ Քեմերոնը քննարկել են «շուտափույթ քայլերը», որոնք նրանց երկրները կարող էին կիրառել միայն նրա համար,  որպեսզի համոզվեն, որ սիրիական ժողովուրդը ապահովվում է հումանիտար օգնությամբ, հայտնում է gazeta.ru-ն: