Չինացի եւ ավստրալացի հնագետները հնագույն մարդու քարացած մնացորդները ուսումնասիրելու ընթացքում եզրակացության են հանգել, որ գործ ունեն առ այսօր անհայտ մարդկային տեսակի հետ: Եթե նրանց ենթադրությունները հաստատվեն, մարդկությունը ստիպված կլինի վերանայել էվոլյուցիայի ողջ պատմությունը, եւ նեանդերթալցու ու homo sapiens-ի հետ դասարակգել նաեւ երրորդ տեսակը:
Մնացորդները հայտնաբերվել են չինական Յունան նահանգում դեռ 1979թ., սակայն միայն 2009-ին են սկսել հետազոտվել: Եւս մեկ նման կմախք հայտնաբերվել է 1989թ. հարեւան Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում:
Մնացորդները 11,5-ից 14,3 հազար տարեկան են: Քարանձավային մարդու հիմնական տարբերությունը գանգի ձեւն է, կլոր գանգատուփ, փոքր եւ հարթ դեմք, լայն քիթ: Ստորին ծնոտն առաջ է ընկած:
Գիտնականները դիտարկում են «եղջերուի քարանձավի մարդու» ծագման երեք տարբերակներ: Նրանք կարող են առանձին էվոլյուցիոն ճյուղ լինել, նաեւ այդ մարդիկ կարող են Աֆրիկայից գաղթի առաջին ալիք:




























