Վրաստանի ՆԳՆ սահմանադրական անվտանգության բաժնի աշխատակիցները ձերբակալել են թուրքական Օրդու քաղաքի ոսկերչական խանութի կողոպուտի մեջ կասկածնող եւս երկու մեղադրյալների` Վախթանգ Իրեմաձեին եւ Մերաբա Լաշքարեիշվիլիին:
ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննական գործողությունները հանցախմբի մյուս անդամների ձերբակալման եւ գողացված զարդերի ու ոսկու ուղղությամբ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Մարտի 10-ին Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել էր թուրքական Օրդու քաղաքում Վրաստանի քաղաքացիների կողմից մեծ քանակությամբ ոսկու թալանի եւ հանցախմբի ղեկավար Վախթանգ Պուրցելաձեի ձերբակալման մասին, որի մոտից եւս բռնագրավվել է գողացված զարդերի մի մասը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 9-ին վրացական եւ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Օրդու քաղաքում աղմկահարույց թալանին Վրաստանի քաղաքացիների մասնակցության մասին: Հանցագործները հարեւան շենքի զուգարանից փորել էին ութմետրանոց թունել մինչեւ առեւտրի կենտրոն: Խանութում գողության ժամանակ միացել է ազդանշանային համակարգը, սակայն իրավապահ մարմինները չեն կարողացել գողերին բռնել դեպքի վայրում: Այդ գործում վրացական «հետք» կասկածվել է այն բանից հետո, երբ դեպքի վայրում ոստիկանությունը հայտնաբերել է մի տուփ ծխախոտ` վրացերեն մակագրությամբ:



























