Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է հրաժարական տալում մտադրության մասին: Այդ որոշումը նա կայացրել է, քանի որ պատրաստվում է զբաղեցնել Համահունական սոցիալիստական շարժման` ՊԱՍՈԿ-ի նախագահի պաշտոնը:

Ֆինանսների նախարարն իր այս մտադրության մասին հայտնել է այն բանից հետո, երբ Հունաստանին հաջողվել է վերակառուցել իր պարտավորությունները, հաղորդում է Bloomberg-ը:

ՊԱՍՈԿ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Վենիզելոսը այդ պաշտոնի համար միակ թեկնածուն է, ուստի նրա հաղթանակն ապահովված է: Նախարարի խոսքով, ֆինանսների նախարարությունում իր հաջորդի որոնումներն արդեն ավարտվել են, սակայն նրա անունը դեռ չի հրապարակվում: