Բուենոս-Այրեսի նավահանգստում 450 կգ կոկային է առգրավվել: Նման բեռի շուկայական արժեքը կազմում է 25 մլն դոլար:
Միլիոնների ապրանքը հայտնաբերել են ոստիկանական շները. այն գտնվել է Պորտուգալիա ուղարկվելիք փայտածուխի բեռնարկղերում:
Ստուգումներն անցկացվել էին «Պաթագոնիա» գործողության շրջանակներում: Այսպես, մի շաբաթ առաջ Լիսաբոնի նավահանգստից բռնագրավել էին 340 կգ կոկային: Այն ժամանակ ձերբակալվել էին յոթ արգենտինացիներ (հինգը Պորտուգալիայում եւ երկուսն Իսպանիայում), հայտնում է «Ռոսիսկայա գազետան»:
Արգենտինան համարվում է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրներ թմրանյութերի տարանցման գլխավոր երկրներից մեկը: Հարեւան երկրներում (առաջին հերթին` Պերուում եւ Բոլիվիայում) կոկայինի արտադրության աճից հետո հանրապետությունում կոկայինի ապօրինի շրջանառությունը երկու անգամ աճել է:



























