Ադրոնային մեծ կոլայդերը երեքամսյա դադարից հետո վերսկսել է աշխատանքը: Մարտի 15-ի գիշերը նրանում սկսել է շրջանառվել մասնիկների` այս տարվա մեջ առաջին փունջը: Այս մասին ասվում է Միջուկային ուսումնասիրությունների Եվրոպական կազմակերպության հաղորդագրության մեջ (CERN):
Ըստ հաղորդագրության` ընթացիկ տարում կոլայդերը կաշխատի մինչեւ նոյեմբեր: Այնուհետեւ նրան կկանգնեցնեն մասշտաբային արդիականացման նպատակով, որի արդյունքում փնջերի նախահաշվային գումարային էներգիան կհասցվի մինչեւ 14 թերաէլեկտրավոլտ: Ծրագրային աշխատանքները կտեւեն 20 ամիս հայտնում է «Արգունետին ի ֆակտին»:
Ադրոնային մեծ կոլայդերը կանգնեցվել էր 2011 թվականի դեկտեմբերի սկզբին` պրոֆիլակտիկ եւ վերականգնողական աշխատանքների նպատակով:
2011 թվականին աշխատանքների արդյունքների համաձայն` Ադրոնային մեծ կոլայդերը վեց անգամով գերակատարել է ծրագրի պլանը:
Ադրոնային մեծ կոլայդերը պատմության մեջ երբեւէ եղած տարրական մասնիկների ամենամեծ հաճախացուցիչն է: Այն նախատեսված է նյութի եւ ֆիզիկական հիմքային օրենքների բնույթի մասին սկզբունքորեն նոր տվյալներ ստանալու համար:




























