Եգիպտոսի դատախազությունը 75 մարդու նկատմամբ սպանությունների ու անփութության մեղադրանք է առաջադրել Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում ֆուտբոլային երկրպագուների մահվան գործով: Մեղադրյալների թվում ոստիկանության 9 սպաներ են, այդ թվում խաղի ընթացքում կարգուկանոնի համար պատասխանատուները եւ երկու անչափահասներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 1-ի երեկոյան Պորտ-Սայիդում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ «Ալ-Ահլի» եւ «Ալ-Մասրի» թիմերի միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով զոհվել է 74 մարդ եւ տուժել` 300 մարդ:

Եգիպտոսի ոստիկանությունը Պորտ-Սայիդում ձերբակալել է 47 հոգու, նրանց կասկածում են անկարգությունների հրահրման մեջ: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: