Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օնո Սիմոնսը հույս ունի, որ ԵՄ-ի` Հայաստանին վերաբերող գործողություններին վերաբերող հարցերը` կապված 2012-ի մայիսին կայանալիք խորհրդարանական եւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների ոչ բավարար մակարդակով անցկացնելու հետ, տեսական են: Այս մասին այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՄ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, առաջիկա ընտրությունները Հայաստանի համար թեսթ է: Այս կապակցությամբ, նա հիշեցրել է, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ժամանակ առաջնորդվում են «ավելին` ավելիի դիմաց» քաղաքականությամբ:

Եթե ընտրությունները չհամապատասխանեն եվրոպական եւ միջազգային ստանդարտներին, կամ եթե «ամեն բան այնքան վատ լինի, որ Հայաստանը չանցնի թեսթը», ըստ Սիմոնսի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների բարելավում այլեւս տեղի չի ունենա: «Մենք ակնկալում ենք, որ ընտրությունները կլինեն ազատ, արդան եւ հաջող»,-ընդգծել է Սիմոնսը: