Աֆղանստանի հարավում, այսօր` մարտի 15-ին, ականի վրա պայթեցրել են խաղաղ բնակիչների ավտոմեքենա. զոհվել են ինը երեխաներ եւ չորս կին: Երկու տղամարդ վնասվածքներ է ստացել:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոն, առայժմ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:


























