ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներն աստիճանաբար ժամանում են Հայաստան: Այս մասին լրագրողներին, այսօր` մարտի 15-ին, հայտնել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նոր ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Գրասենյակի ղեկավարը հիշեցրել է, որ  ԵԱՀԿ մանդատը մոնիտորինգի անցկացում չի ենթադրում, բայց ենթադրում է ցանկացած տիպի աջակցություն ԺՀՄԻԳ-ի  դիտորդական առաքելության անցկացմանը: Իր հերթին գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան նշեց, որ հաջորդ շաբաթ կժամանի եւս մեկ խումբ: Ընտրությունների դիտարկմանը սպասվում է ավելի քան երկու տասնյակ երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ  դիտորդների մասնակցությունը: