Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով, Ճապոնիայում վերջին երկու օրում` մարտի 14-15-ին, ընդհանուր առմամբ 12 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից 10-ը տեղի են ունեցել նույն վայրում` երկրի հյուսիս-արեւելյան ափերին, Հատինոհե քաղաքից 298 կմ դեպի արեւելք:

Եվս 2 երկրաշարժ գրանցվել է Խաղաղ օվկիանոսում, Տոկիոյից 90-100 կմ դեպի արեւելք, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Առավել ուժեղ ստորերկրյա ցնցումները զգացվել են Իվատե, Աոմորի պրեֆեկտուրաներում եւ Հոկայդո կղզու հյուսիս-արեւելքում:

Տոկիոյի տարածաշրջանում ցնցումներն ուժեղ զգացվել են Իբարակի եւ Տիբա պրեֆեկտուրաներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: