Իռլանդիայում հայտնաբերվել է շահութաբեր առաջին նավթահորը: Providence Resources ընկերությունը այն գտել է Քորք ափամերձ քաղաքից 70 կմ այն կողմ: Նավթահորի արդյունահանումը կարող է կազմել օրական չորս հազար բարել:
Ընկերության տեխնիկական տնօրենը հաղորդել է, որ հայտնաբերած նավթահորի հնարավորությունները կրկնակի անգամ գերազանցում են սպասելիքները: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Providence Resources-ն սկսել է միջազգային ներդրողների որոնումներ` մոտակա շրջաններում նավթահորեր փնտրելու համար:
Գործակալության հաղորդմամբ` նավթահորի մասին հայտարարելուց հետո Providence Resources-ի արժեթղթերը թանկացել են 18%-ով:



























