Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը մայիսին կարող է գլխավորել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը: Այս մասին այսօր` մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա նշել է, որ մայիսին այդ հարցը քննարկվելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում եւ արդեն առաջարկ է պատրաստվել Նարիշկինին պաշտոնակատար նշանակելու մասին, հաղորդում է «Ռոսբալտը»:
Նարիշկինին պատրաստվում են նշանակել այդ պաշտոնում` Պետդումայի նախկին խոսնակ Բորիս Գրիզլովի փոխարեն:


























