Բրյուս Սփրինգսթրինի նոր Wrecking Ball ալբոմը զբաղեցրել է Billboard-ի հիթ շքերթի առաջին հորիզոնականը: ԱՄՆ-ում ալբոմի վաճառքի առաջին շաբաթում այն վաճառվել է 196 հազար օրինակով:

Փաստացի, Wrecking Ball-ը Սփրինգսթրինի թվով 10-րդ դիսկն է, որը գլխավորում է ամերիկյան չարտը: Առաջին անգամ երգիչը հիթ-շքերթի գագաթին է հայտնվել 1980 թվականին` The River ալբոմով, հաղորդում է Choice-ը:

ԱՄՆ-ում հիթ-շքերթներում հաղթանակների թվով երաժիշտը հավասարվել է «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիին: Հիմա նրանք երկուսն էլ զբաղեցնում են 3-րդ տեղը: Ավելի շատ հաղթանակներ ունեն The Beatles-ը եւ Jay-Z-ը: Լիվերպուլյան քառյակը իր կարիերայի ընթացքում 19 անգամ հայտնվել է ամերիկյան չարտի վերին հորիզոնականում, իսկ ռեփերը` 12 անգամ: