Ռուս գործարար Ալեքսեյ Կոզլովը` լրագրող Օլգա Ռոմանովայի ամուսինը, մեղավոր է ճանաչվել խարդախության մեջ եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Նրան դատարանի դահլիճում ձերբակալել են:

Ավելի վաղ հանդես գալով վերջին խոսքով` Կոզլովը հայտարարել էր, որ հետաքննությանը չի հաջողվել ոչ միայն իր մեղքը, այլ նաեւ հանցանքի փաստն ապացուցող օբյեկտիվ ապացույցներ ներկայացնել: Նա դատարանին խնդրել է արդարացնել իրեն, հաղորդում է  «Ազատություն» ռադիոն:

Կոզլովի գործը վերջին տարիների ամենամեծ  հնչեղություն ստացածներից է: Գործարարը եւ նրա կին Օլգա Ռոմանովան հայտարարել են, որ գործը շինծու է, նրանք Գերագույն դատարանի միջոցով կարողացել են հասնել ավելի վաղ կայացված մեղադրական դատավճռի վերացմանը: Արդյունքում վերացված դատավճռի առաջին վերանայման ընթացքում գործարարը կալանքի տակ էր մնացել երեք տարուց ավելի: Ըստ օրենքի` այդ ժամկետը կարող է հաշվվել  արդեն հատուցված, գրում է dni.ru-ն: