Եվրոպական Միությունը որոշում է ընդունել խստացնել Իրանի հանդեպ կիրառվող ֆինանսական պատժամիջոցները, որոնք կիրառության մեջ էին դրվել ավելի վաղ:

Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հանրապետության միջուկային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները արգելափակելու համար` ԵՄ-ն ավելի վաղ սառեցրել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆինանսական ակտիվները, ովքեր կապ ունեն երկրի ատոմային վերամշակումների հետ:

ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ Խորհուրդը որոշում է կայացրել արգելափակել վերոնշյալ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ֆինասնական տեղեկության փոխանցումը միջազգային համակարգերին: Ընդունված որոշումը մանրամասնորեն կներկայացվի ԵՄ-ի մարտի 16-ի պաշտոնական ամսագրում, հաղորդում է «Արգումենտի նեդելին»:

Մարտի 14-ին ԱՄՆ-ը եւս մեկ տարով երկարաձգել է Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Համապատասխան կարգադրությունները ստորագրել է երկրի նախագահ Բարաք Օբաման: