Թուրքական «Բեշիքթաշ»-ի  «Չարշը» երկրպագուների ակումբը Ստամբուլում Եվրալիգայի «Բեշիքթաշ»-«Ատլետիկո» հանդիպման համար պատրաստել է մի պաստառ, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։

Սոցիալական կայքերով արագ տարածվող պաստառում հեգնանքով շոշափվում է օրեր առաջ դատարանի կողմից կարճված Սըվասի կոտորածի դատը։ (Ժամկետի վաղեմության պատճառով դատարանը կարճեց Սըվասի կոտորածի գործը։ Սըվասի կոտորածի ժամանակ կենդանի-կենդանի այրվել կամ սպանվել է 37 հոգի)։

Պաստառում գրված է.

Թուրքիայում ծխելու համար տուգանքը՝ 75 լիրա

Տիբունայում ջահ վառելը՝ 1750 լիրա

Սըվասում 37 հոգու կենդանի-կենդանի այրելուն՝ ՊԱՏԻԺ ՉԿԱ

Բարի գալուստ Թուրքիա, «Ատլետիկո Մադրիդ»

Խելացի եղիր

Ամեն ինչ մի լուցկուց է կախված...

Նշենք, որ աշխարհում ֆուտբոլի երկրպագուների ամենահայտնի՝ «Բեշիքթաշ»-ի «Չարշը» ակումբի ղեկավարը հայազգի Ալեն Մարկարյանն է։ Նա ծնվել է 1966-ի հունիսի 30-ին Ստամբուլում։ Ղեկավարում է 1982-ին ստեղծված Բեշիքթաշի ֆուտբոլի եւ բասկետբոլի ակումբների երկրպագուների  «Չարշը» ակումբը, որը աշխարհում հայտնի է՝ տրիբունաներում կազմակերպած յուրօրինակ շոուներով։