Ռուսաստանցի հայտնի դերասան Ալեքսանդր Պորոխովշչիկովի վիճակն աստիճանաբար լավանում է: Այդ մասին հայտնել են Մոսկվայի նեւրոլոգիայի կենտրոնը, որտեղ գտնվում է դերասանը:
Բժիշկներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, եւ առաջիկա օրերին Պորոխովշչիկովի համար որոշիչ կլինեն: Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինը հաստատել է, որ Պորոխովշչիկովը լավանում է:
Նշենք, որ Ալեքսանդրը նախկինի պես չգիտի կնոջ մահվան մասին: Վերջինս ինքնասպան էր եղել, երբ բժիշկներն ասել էին, թե ամուսինը կարող է չապաքինվել:
Ալեքսանդր Պորոխովշչիկովի մոտ սկզբնապես ուղեղի կաթված էր ախտորոշվել, բայց հետո նշվել էր, որ նրա մոտ նյարդային հիվանդություն է:


























