Աշխատանքը Կենտրոնական հետախուզական վարչությունում լուրջ խոչընդոտ է ամուսնական կյանքի համար: The Washington Post-ի թղթակիցները հատուկ հետաքննություն են իրականացրել եւ եկել եզրակացության, որ գաղտնիության, անկայունության եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահության մթնոլորտը լրջորեն խոչընդոտումէ երջանիկ ամուսնությանը:
ԿՀՎ աշխատակիցներից մեկը լրագրողներին ասել է, որ իրեն երբեք անվտանգ չի զգում, չգիտի` իրեն փողոցում նկարում են, թե` ոչ:
Ավելին, նա դժգոհել է, որ ամուսինը ոչ մի անգամ սպասքը չի լվացել եւ երեխաների տակաշորերը չեն փոխել:
ԿՀՎ շատ աշխատողներ իրենք են խոստովանում, որ ամուսնալուծությունների տոկոսը չափազանց բարձր է: ԿՀՎ ղեկավարությունը տեղյակ է խնդրից եւ ուժերի ներածին չափով փորձում է օգնել ենթականերին` պահպանել ամուսնությունը: վարչությունը աշխատողների կանանց անվճար հոգեբաններ եւ արտոնություններ է տրամադրում, գրում է NEWSru.com-ը:




























