Ճապոնիայում ավտովթարի է ենթարկվել մանկապարտեզի երեխաներով լի ավտոբուսը, որի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 34 մարդ, այդ թվում 30 երեխաներ:

Ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային եւ շրջվել: Բժիշկների փոխանցմամբ, 11 երեխա տարբեր աստիճանի վնասվաքներ է ստացել, մեծահասակների վիճակը եւս վտանգավոր չէ, հաղորդում է Pravda.ru-ն:

Ավտոբուսի վարորդը հայտարարել է, որ փորձել է խուսափել անսպասելի հայտնված մեքենայի հետ բախումից եւ կորցրել է կառավարումը: