Lunar Reconnaissance Orbiter զոնդի տիեզերք արձակելու 1000-ամյա տարեդարձի օրը ՆԱՍԱ-ն հատուկ տեսահոլովակ է պատրաստել` ցույց տալով, թե ինչպես է Լուսինն ստացել ներկայիս տեսքը:

ՆԱՍԱ-ի մասնագետների խոսքով, Լուսնին նայելիս թվում է, որ նա միշտ եղել է այնպիսին, ինչպիս կա այսօր` հրաբխային խառնարաններով եւ խոռոչներով: Բայց հարկ է նշել, որ նախկինում Լուսինը բոլորովին այլ տեսք է ունեցել, հաղորդում է  Telegraph-ը:

4,5 միլիարդ տարվա ընթացքում տարբեր աստերոիդները բախվել են Լուսնի մակերեւույթի հետ` ստեղծելով նոր խառնարաններ: