Հաքերների խումբը, որոնք իրենց կոչում են «Կոնսորցիում», հարձակում է գործել աշխարհում ամենաշատ այցելություն ունեցող պոռնոկայքերից մեկը:

Պոռնոկայքի տվյալների բազայից հափշտակվել են 72 հազար օգտագործողների էլեկտրոնային հասցեներ, ինչպես նաեւ տվյալներ 40 հազար կրեդիտ քարտերից, այդ թվում հասանելիության կոդերը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հաքերները հայտարարել են, որ մտադիր չեն հրապարակել կայքի այցելուների անունները:

Նրանք այս քայլը կատարել են «բացառապես արվեստի հանդեպ սիրուց դրդված»: Հաքերները մատչելի են դարձրել 52 պոռնոֆիլմերի անվճար դիտումը: Նրանք նշել են, որ կայքի տվյալների բազայի պաշտպանությունը իրենք շատ հեշտությամբ են հեռացրել: