Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) ի զորու չի եղել կոտրել Android-սմարթֆոնների գրաֆիկական բանալին:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ամերիկացի գործակալներին անհրաժեշտ է եղել կոտրել Սան Դիեգոյի փողոցային ավազակախմբերից մեկի ձերբակալված պարագլխի սմարթֆոնը: Սակայն նրանք երկար գլուխ են ջարդել եւ այդպես էլ չեն կարողացել մուտքի թույլտվությունը գտնել:
«Samsung Galaxy W»-ի արգելափակումը հանելու համար ՀԴԲ աշխատակիցներն ստիպված են եղել դատարանի միջոցով դիմել Google-ին` մուտքի գաղտնաբառի, ինչպես նաեւ «սարք մուտք գործելու համար անհրաժեշտ մյուս տվյալների» տրամադրման համար:




























