Ալյասկայի 32-ամյա բնակիչ Ջեք Ֆրոուզը մահացել է 2011-ի ամռանը, սակայն նա շարունակում է իր ծանոթներին ու մտերիմներին էլեկտրոնային նամակներ ուղարկել: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով Reuters-ը, Ջեքի լավագույն ընկեր Թիմ Հարթը Ֆրոուզի մահից 5 ամիս անց նամակ է ստացել նրանից, որտեղ նշված է. «Դու լսո՞ւմ ես: Ես քո տանն եմ: Հավաքեք, վերջապես, ձեր անիծված խորդանոցը»: Իսկ նամակի «թեմա» բաժնում գրված է եղել. «Ես ամեն ինչ տեսնում եմ»:

Հատկանշական է, որ Ջեքի մահից որոշ ժամանակ առաջ նրանք առանձին զրուցել են, որի ժամանակ Ջեքը ծիծաղել է իր ընկերոջ տան խորդանոցի վիճակի վրա: «Այն ժամանակ մենք լրիվ մենակ էինք. Ես եւ նա»,- պնդում է մահացած ամերիկացու ընկերը:

Ջեք Ֆրոուզի եղբայր Ջիմի Մաքգրոն նույնպես հետմահու նամակ է ստացել էլէեկտրոնային փոստով, որտեղ Ջեքը գրել է պճեղի վնասվածքի մասին, որը Ջիմին ստացել է արդեն Ջեքի մահից հետո: