Apple ընկերության բաժնետոմսերի գինը մարտի 15-ին ռեկորդային է եղել, մեկ բաժնետոմսն արժե 600 դոլար:

Lenta.ru-ն հաղորդում է, որ երեւանյան ժամանակով ժամը 18:00-ին, Apple-ի արժեթղթերը սակարկվում են 595 դոլարով:

Այդպիսով, դրանք մեկ օրվա ընթացքում ավելացել են 0,77 դոլարով:

Դա տեղի է ունեցել երրորդ սերնդի iPad-ի վաճառքից մեկ օր առաջ: Այս օրը պլանշետը կդառնա հասանելի Apple Online Store-ում, ինչպես նաեւ աշխարհի մի շարք երկրներում:

Նշենք, որ 2011-ի հոկտեմբերից Apple-ի բաժնետոմսերը կրկնակի թանկացել են: