ԿԺԴՀ-ի հավերժ նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին ապրիլի 12-ին տեղի կունենա տիեզերական նոր արբանյակի թողարկումը, հայտնել է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿՀԳ):
Իր տիեզերական ծրագրի պատմության մեջ երկիրն իրականացրել է տիեզերական 6 մեկնարկներ, վերջինն իրականացվել էր 2009 թվականի ապրիլի 5-ին: Այն ժամանակ բաց էր թողնվել «Քվանմոնսյոն-2» կապի արհեստական արբանյակը: ԿԺԴՀ-ն մեկնարկն անվանել է հաջողված, սակայն համաշխարհային հանրությունն այդ տեղեկությունը չի հաստատել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























