Եգիպտա-իսրայելական սահմանին մարտի 15-ին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ զոհվել, երեքը վիրավորվել են: Եգիպտական կողմի սահմանախախտները փոխհրաձգություն են սկսել իսրայելցի սահմանապահների հետ, տեղեկացրել է իսրայելական ռազմական հրամանատարությունը:

Համաձայն հաղորդման` զինծառայողների խումբը փորձել է կանգնեցնել Եգիպտոսի տարածքից Իսրայել ապօրինի մուտք գործելու փորձ կատարող մի քանի մարդու: Սահմանախախտներն արհամարհել են կանգ առնելու հրամանը, եւ զինվորները կրակ են բացել: Ի պատասխան սահմանապահները եւս սկսել են կրակել, հաղորդում է vesti.ru-ն:

Վնասվածքներ ստացած երեք սահմանախախտներ տեղափոխվել են իսրայելական հիվանդանոց: Զինվորականների հայտարարությունում նշվում է, որ Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին մտադիր է ուժեղացնել անվտանգության միջոցառումները` կապված հրեական պետության տարածք ապօրինի մուտք գործելու փորձերի հաճախացման հետ: