«ՏաԹեւեր» ճոպանուղին մարտի 1-ից անցել է գարնանային ռեժիմի եւ ուղեւորափոխադրումներ է իրականացնում ամենօրյա աշխատանքային գրաֆիկով:
Զբոսաշրջության սեզոնի մեկնարկին ընդառաջ «ՏաԹեւեր»-ը հանդես է գալիս գարնանային առաջարկով‚ ըստ որի ս/թ մարտի 20-ից մարտի 31-ը ճոպանուղում կգործի 10% զեղչ բոլոր երկկողմանի եւ միակողմանի տոմսերի համար:
Ճոպանուղին ըստ գործող 10:00–18:00 ժամային գրաֆիկի կանոնավոր ուղեւորափոխադրումներ է իրականացնում շաբաթական 6 օր` բացառությամբ երկուշաբթի (պրոֆիլակտիկ) օրվանից:
Նշենք, որ ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, իսկ ամենաբարձ կետը 330 մետրն է: «ՏաԹեւերը» Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար ուղևորափոխադրող ճոպանուղի:



























