Մարտի 16-ին, 17-ի գիշերը Հայաստանի  ողջ տարածքում, 17-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն, Վայոց Ձորում եւ Սյունիքում` ինտենսիվ: Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, մարտի 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւմտյան` 5-ից 10 մ/վրկ, 16-ից 17-ին առանձին վայրերում` ուժգնացում 20-25 մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ից 17-ին, 18-ի գիշերը աստիճանաբար կնվազի 12-ից 16, մարտի 19-ից 20-ին` կբարձրանա 5-ից 7 աստիճանով:

Երևանում մարտի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 17-ի ցերեկը, 18-ից 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ից 17-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: