Բրիտանացի ոստիկանները, ովքեր երեք անգամ չեն կարողանա հանձնել ֆիզկուլտուրայի նորմատիվները, կտուգանվեն: Այս մասին ասվում է հատուկ զեկույցում, որը կազմվել է ոստիկանության բյուջեն շուրջ 20 տոկոսով կրճատելուն նախապատրաստվելու նպատակով:

Բանն այն է, որ բրիտանացի ոստիկաններից տուգանման ենթակա է մոտ 64 տոկոսը, ովքեր ավելորդ քաշ ունեն: Գեր ոստիկանները կարող են զրկվել իրենց աշխատավարձի 8 տոկոսից, որ որոշ մասնագետների համար կազմում է մինչեւ տարեկան 3 հազար ֆունտ սթերլինգ:

Գեր իրավապահների նկատմամբ նաեւ այլ միջոցներ կկիրառվեն. նրանց հաճախ աշխատանքից կազատեն, որոշ ժամանակով կկրճատեն աշխատավարձը, կավելացնեն կենսաթոշակային տարիքն ու կենսաթոշակային վճարումները, հաղորդում է FederalPerss-ը:

Նոր կանոնները կարող են դուր գալ ոստիկանության բաժանմունքների ոչ գեր պետերին, բայց դժվար թե ըմբռնում գտնեն շարքային անձնակազմի շրջանում, նշում է Reuters-ը: