Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղից, մարտի 15-ին, ժամը 11.45-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած առատ ձյան հետեւանքով գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայուունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա, որոնց մեջ եղել է 24 ուղեւոր:

Նույն օրը, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան պատճառով Սարալանջ գյուղի մոտակայքում արգելափակվել են ավտոմեքենաներ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել 4 ավտոմեքենա, որտեղ եղել է 17 ուղեւոր: