Արագածոտնի մարզում, մարտի 15-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով արգելափակվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա, որի  ուղեւորները երեխաներ են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայուունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն 7 ուղեւորով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

Նույն օրը, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում առատ ձյան հետեւանքով արգելափակվել է «ԳԱԶ-24» մակնիշի 65 ԼU 782 համարանիշի ավտոմեքենան:

Բերքառատի գյուղապետի տրամադրած տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից: