Արմավիրի մարզում, մարտի 15-ին, ժամը 16.42-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի Մռավյան 7 տան տանիքից ծուխ է դուրս գալիս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայուունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.51-ին, մարվել` 16.55-ին:
Տան ննջասենյակում ծխացել է անկողին: Տանտեր` 88-ամյա Բաբկեն Մարտիրոսյանը վերջույթների 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց:
Բժիշկների գնահատմամբ տուժածի վիճակը միջին ծանրության է:

























