Հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում, մարտի 15-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երիտասարդ ամուսիններ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

























