Երեւանում, մարտի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց եւ Գոգոլի փողոցների խաչմերուկում բախվել է «Սիտրոյեն» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Սիտրոյեն»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























