Բանգլադեշում գետում լաստանավի վթարի վայրից, վերջին տվյալներով, դուրս են բերվել 142 մարմին: Ավելի վաղ նշվում էր 123 զոհի մասին: Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով տեղի ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ այդ վայրով անցնող նավը փրկել է 35 մարդու, եւս 40 մարդ ինքնուրույն կարողացել են լողալով ափ հասնել: Անհնար է պարզել, թե քանի մարդ է եղել նավի վրա, քանի որ ուղեւորները տոմսեր են գնել հենց լաստանավի վրա: Այնտեղ հնարավոր է, եղել է 200 մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ին, Մենգա գետի վրա, մայրաքաղաք Դաքիից 30 կմ հեռավորության վրա: Երկառագաստ Shariatpur 1լաստանավը խորտակվել է, երբ նրան է բախվել մեկ այլ նավ:


























