Ամերիկյան Փորթլենդում բացվել են զոմբի-ապոկալիպսիսից հետո ողջ մնալու հատուկ դասընթացներ: Հրահանգիչները խոստանում են երկու օրում ցանկացողներին սովորեցնել արդյունավետ կերպով սպանել կենդանի մեռյալներին եւ այլ հետաքրքիր բաներ:
Ըստ Daily Mail-ի տվյալների` այդ դասընթացներին սովորեցնում են` ինչպես ոչնչացնել ողջ մեռյալին, օրինակ, կացինների, բեյսբոլյան մականների եւ այլ զենքերի միջոցով:
Այստեղ կարելի է խորհրդատվություն ստանալ, թե ինչպես կարող են չվարակվել եւ զոմբի չդառնալ, ինչպես գտնել մաքուր, չվարակված ջուր, ինչպես աննկատ անցնել քաղցած զոմբիների խմբի մոտով եւ կրակ անել առանց ծխի` աննկատ մնալու համար:
Trackers Earth-ի մասնագետները` այն ընկերության, որը կազմակերպել է դասընթացները, սովորեցնում են ողջ մնալ ինչպես քաղաքի, այնպես էլ գյուղական պայմաններում, բացատրում են, ինչպես արյունարբու մեռյալներով լեցուն մեգապոլիսից փախչել անվտանգ վայր:
Դասընթացներին կարող են հաճախել ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները` սկսած 7 տարեկանից: Վերջիններիս համար նախատեսված է լրացուցիչ բոնուսային դասընթաց «Ինչպես սիրել զոմբիներին» անվանմամբ, որը պետք է երեխայի մեջ դաստիարակի հանդուրժողականությունը կենդանի մեռյալների նկատմամբ:




























