Բազմակարծությունը երկրում ձեւավորվել է հենց Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության տարիներին: Այս մասին, այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «Մենք աշխատանքներ ենք տանում ներքին ու արտաքին մարտահրավերները վերացնելու ուղղությամբ»,-հավելեց նա:
Ասուլիսի մյուս բանախոսը` ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն, իր հերթին, ուշադրություն հրավիրեց ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի հակաիրավական լինելու վրա: «Դուք գրում եք, որ յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է կարողանա կրթվելու եւ գիտությամբ զբաղվելու հնարավորություն ունենա, իսկ դա Հայաստանում ապրող այլ ազգությունների իրավունքների ոտնահարում է, որոնք նույնպես այդ իրավունքն ունեն»,-ասել է Եղիազարյանը:
«Բոլոր այդ միջազգային «պրեսկոտները» դրական եզրակացություններ են ներկայացնում ձեր ծրագրի վերաբերյալ, այն դեպքում, երբ իրենք լավ գիտեն, որ իրենք բուբլիկի ծակ են»,-ընդգծեց Եղիազարյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի


























