Ռուսաստանի դիրքորոշումը Վրաստանի հանդեպ կրկին այն հարցերի շրջանակներում է, որոնց շուրջ Վաշինգթոնն ու Մոսկվան ունեն տարբեր դիրքորոշումներ, եւ որը հակասում է ԱՄՆ շահերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը:

Քաղաքագիտական կենտրոնում հանդես գալով` Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ը սկզբունքային դիրքորոշում ուներ Ռուսաստանի հանդեպ նաեւ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո: Վաշինգթոնը այն ժամանակ հայտնեց իր կարծիքը բազմաթիվ խախտումների վերաբերյալ, բայց Կրեմլը բողոք էր հայտնել այդ առթիվ, հաղորդում է «Գրուզիա-օնլայն»-ը: