«Ազատ դեմոկրատներ» կուսակցության, այսօր` մարտի 16-ին ընթացող երկրորդ, արտահերթ համագումարը լիազորեց կուսակցության վարչությանը` որոշել կուսակցության համամասնական ցուցակի եւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցերը:

Համագումարը միաձայն բանաձեւ ընդունեց:

Համագումարում որեւէ խոսք չհնչեց «Ժառանգության» հետ միասնական համամասնական ցուցակի մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ նշվել է «Ազատ դեմոկրատների» հետ առավել սերտ համագործակցության հնարավորության մասին: «Ազատ դեմոկատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը լրագրողներին հայտարարել է, որ իրենք եւ «Ժառանգությունը» ամենայն հավանականությամբ, առաջիկա ընտրություններում հանդես կգան դաշինքով, ներկայացնելով միասնական համամասնական ցուցակ: