Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը հայտնել է, որ եթե «Եվրատեսիլը» Բաքվում չանցկացվեր, Թուրքիան կհաղթեր։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  TRT-ի գլխավոր տնօրենը նշել է, թե քիչ հավանական է, որ 1 տարի հետո հաղթողի տիտղոսը կրկին տան թյուրքական պետության։ «Եթե «Եվրատեսիլն» այս տարի Բաքվում չլիներ, մենք առաջին տեղը կզբաղեցնեինք»,-ասել է Իբրահիմ Շահինը։

Նշենք, որ «Եվրատեսիլ-2012»-ին Թուրքիան ներկայացնելու հրեական արմատներով Ջան Բոնոմոն՝  Love me back երգով։