«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.73 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.1%-ով կամ 0.4 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 4.4 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական գործարքներն հետեւյալ ազդեցությունն են թողել: Ի հայտ են եկել փոխանակման կետեր, որտեղից կարելի է դոլար ձեռք բերել 390 դրամից ավելի էժան: Վերջին երկու շաբաթում դոլարը 390-ից էժան շուկայում չի վաճառվել:

Դոլարի առքի փոխարժեքը նույնպես իջել է` մինչեւ 387 դրամ: