«ՆՏՎ» հեռուստաընկերությունն իր եթերում ֆիլմ է ցուցադրել, որտեղ նշվում է «Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով հանրահավաքներում կատարվող վճարումների մասին: Այժմ հեռուստաընկերությունը քաղում է իր «արարքի» պտուղները:

Ընդդիմադիրները քննադատում են հեռուստաընկերությանը ստի համար եւ ծրագրում բողոքի ակցիա կազմակերպել: «Էքսպերտ» մեդիահոլդինգը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը «ՆՏՎ»-ի հետ, իսկ հաքերներն, իրենց հերթին, ջարդել են ալիքի կայքը:

Կայքը DdoS հարձակման է ենթարկվել մարտի 16-ին եւ չի գործել մոտ մեկ ժամ:

Ընդդիմադիրները, ովքեր դաշնային ալիքի կողմից մեղադրվում են զանգվածներին գնելու մեջ, նշել են, որ մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ կհիշեն «ՆՏՎ»-ին: «Դա սկզբից մինչեւ վերջ սուտ է, փաստերի խեղաթյուրում: Դա արվել է Կրեմլի «սեւ» գանձարանի հաշվին»,-հայտարարել է Բորիս Նեմցովը:

Հակակոռուպցիոն հետազոտությունների եւ նախաձեռնությունների Transparency International կենտրոնի նախագահ Ելենա Պանֆիլովան Twitter-ում դիմել է ալիքին. «ՆՏՎ-ի աշխատակիցներին` այլեւս ինձ երբեք չզանգահարեք ոչ մի առիթով եւ ոչ մի ծրագրի համար»:

Նմանօրինակ հայտարությամբ է նաեւ հանդես «Էքսպերտ» մեդիահոլդինգը եւ հայտարարել «ՆՏՎ»-ի հետ հարաբերությունները խզելու մասին, հաղորդում է NEWSru.com-ը: