Facebook եւ Twitter սոցիալական ցանցերի բաժնետոմսերը դեռեւս շուկաներում չեն հայտնվել, բայց արդեն խաբեբաներն ուժեղ թափով գործարքներ են կատարում:
Այսպես, հայտնի է դարձել, որ Ֆրենկ Մացոլան եւ նրա Felix Investments եւ Facie Libre Management Associates հիմնադրամները խաբեությամբ ներդրողների են ներգրավել նախնական IPO Facebook, Twitter եւ մի շարք այլ համացանցային ընկերություններում ներդրումներ անելու համար: Հիմնադրամները հավանական ներդրողներին հայտնել են ոչ ճիշտ տեղեկատվություն բաժնետոմսերի քանակի մասին եւ ուռճացված տեղեկություն էին տրամադրում ընկերությունների մասին, օրինակ` նրանց շահույթի:
Ավելին, Felix Investments-ը եւ Facie Libre-ն լրացուցիչ տոկոսներ էին ստանում բաժնետոմսերի վաճառքից` հավելյալ բացահայտ սահմանված 5%-ից, որի մասին ներդրողներին չէր հայտնվում: Արդյունքում խաբեության զոհերը զգալի գումարներ էին վերավճարում սոցցանցերի բաժնետոմսերի համար: Մացոլիի հիմնադրամները այդպիսով վաստակել էին 56 միլիոն դոլար:
Համանման մեղադրանքներ են առաջադրվել EB Financial Group ընկերության նախագահ Լոուրենս Ալբուկերկին, որը նման խաբեություններով 15,4 միլիոն դոլար է աշխատել:
EB Financial-ը որոշել է դատարանից դուրս կարգավորել վեճը եւ 100 հազար դոլար տուգանք վճարել, ինչպես նաեւ 210 հազար` որպես պատճառված վնասի փոխհատուցում, հաղորդում է «rbc daily»-ն:
Ամերիկյան կարգավորող SEC-ը տուգանել է ֆոնդերին եւ դրանց կառավարիչներին:
IPO Facebook-ը կկայանա սույն թվականի գարնանը կամ ամռանը եւ, ինչպես սպասվում է, մինչեւ 5 մլրդ դոլար կապահովի: Ինչ վերաբերում է Twitter-ին, ֆոնդային շուկա դուրս գալու վերջնական որոշում ընկերության ղեկավարությունը դեռեւս չի կայացրել, բայց, լրատվամիջոցների հաղորդմամբ, այն կարող է տեղի ունենալ 2013 թվականին:



























