Մոլդովայի նոր նախագահ Նիկոլայ Տիմոֆթին հանդես է եկել ռուսական զորքերը Մերձդնեպրից դուրս բերման եւ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը կարող է տեղի ունենալ 5+2 ձեւաչափով` Ռուսաստանը, Ուկրաինան` երաշխավոր երկրներ, ԵԱՀԿ-ն` միջնորդ, Եվրամիությունեը եւ ԱՄՆ-ը` դիտորդներ, Մոլդովան եւ Մերձդնեստրը` հակամարտող կողմեր:
Խորհրդարանում ելույթ ունենալով` Տիմոֆթին հայտարարել է, որ Դնեստրի խաղաղապահ օպերացիան, որը իրականացնում է ՌԴ-ի հովանավորությամբ, պետք է փոխարինվի քաղաքացիական դիտորդների առաքելությամբ` միջազգային մանդատով, նշում է «Ռոսբալթ»-ը:
Նոր նախագահը նաեւ նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ներկայիս սահմանադրության շրջանակներում, որը նախատեսում է պետական միասնություն, տարածքային ամբողջականություն եւ չմասնատվածություն, ինչպես նաեւ ինքնիշխանություն եւ անկախություն:




























