«Ալ-Կաիդայի» գրոհայինները գերի են վերցրել Շվեյցարիայի 32-ամյա բնակչուհու, որն ուսուցիչ էր աշխատում Եմենում` Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդայի լեզվի կենտրոնում:

Մի քանի զինված տղամարդիկ առեւանգել էին նրան դեռեւս մարտի 13-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն մարտի 15-ին` այն բանից հետո, երբ նրանք զանգել էին առեւանգվածի ընկերուհուն:

Հանցագործները պահանջում են գերուն ազատելու դիմաց բաց թողնել իրենց երկու ընկերներին, որոնք գտնվում են Հոդեյդայի բանտում, հայտնում է «Ֆենոմենը»: